ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել է Կիևի պահեստային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել է Կիևի Լիսայա Գորա շրջանում գտնվող պահեստային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նաև նշվել է, որ Կիևի Լիսայա Գորա շրջանում տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնի ոչնչացման ժամանակ զոհեր և բնակելի շենքերի ավերածություններ չեն եղել։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում խոցվել է 1612 օբյեկտ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի