ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր է հրապարակել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել:

Ըստ հաղորդագրության՝ ահաբեկչությունը կազմակերպել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները: Անվտանգության դաշնային ծառայության տվյալով՝ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք։

«Բեռի տեղափոխմանը ներգրավված են եղել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հայաստանի մեկ քաղաքացի։ Կան ձերբակալվածներ»,- ասված է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել: Ղրիմի Պետական խորհրդի խոսնակը տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական կողմին: Վերջին տվյալով՝ միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։

Related posts

ՍԴ-ն մերժել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումի քննարկումը

Թրամփին ներկայացվել է Իրանի դեմ եռօրյա ինտենսիվ ռազմական գործողության ծրագիր. The New York Times

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր․ նախաձեռնվել են քրեական վարույթներ