Ջո Բայդենը չի բացառել, որ կարող է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ կարող է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը G20-ի գագաթնաժողովի շրջանակում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ պատասխանելով ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին՝ ամերիկացի առաջնորդը պատասխանել է. «Կտեսնենք»։

Նշվում է, որ G20-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունենալու Բալիում նոյեմբերի 15-16-ը։ ԱՄՆ-ն և Կանադան առաջարկել են ընդհանրապես բացառել Ռուսաստանին G20-ից, սակայն դաշինքի մյուս անդամները դեմ են արտահայտվել դրան: Ինդոնեզիան, որն այս տարի կառույցում նախագահողն է, ընդգծել է, որ ցանկանում է միավորել G20-ը և կանխել դրա պառակտումը։ Ջակարտան, արևմտյան երկրների հետ փոխզիջումների գնալու համար, հանդիպմանը որպես հյուր հրավիրել է նաև Ուկրաինային, որն ընդգրկված չէ G20-ում։

Related posts

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը