Պրիգոժինը հրաժարվել է զենքը վայր դնել

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որը դավաճանություն է անվանել իր սկսած ռազմական ապստամբությունը:

«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը չարաչար սխալվել է։ Մենք հայրենասերներ ենք, կռվել և կռվում ենք: Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով հանձնվել, քանի որ մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Պրիգոժինը:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում