Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ալիևի և Փաշինյանի հետ Պուտինի զրույցի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,-ասվում է Կրեմլի հայտարարությունում:

Related posts

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում

Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը