Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ԼՂ շուրջ իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը, գրում է tass.ru-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։

«Արծարծվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման արդիական հարցեր։ Բացի այդ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, Բելառուսում իրադրության զարգացումը, ինչպես նաև Աֆղանստանում կարգավորման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Related posts

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը