Պուտինը ստորագրել է դասալքության համար ազատազրկում սահմանող օրենսդրական փաթեթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանցանք գործելը համարվում է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք։

Փաստաթղթում նշվում է նաև, որ պետական դավաճանության նշանների բացակայության դեպքում կամավոր գերի հանձնվելը կպատժվի առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Զորահավքի կամ ռազմական դրության պայմաններում դասալիքները կպատժվեն մինչև 15 տարի ազատազրկմամբ: Ազատազրկում է սահմանվում նաև ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար։

Պուտինը օրենք է ստորագրել նաև զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։

Related posts

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ԿԸՀ նախագահի գրառումը