Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ երբ և ինչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Ուկրաինայում նախագահի ընտրության դեպքում Ռուսաստանը կարող է այդ ընթացքում դադարեցնել Ուկրաինայի խորքին հարվածները: Նա նաև անդրադարձել է Դոնալդ Թրամփի խոսքերին, որ Հանրապետությունում արդեն հարկավոր է ընտրություններ անցկացնել:

Զելենսկին շեշտել է՝ Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ երբև ինչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացնելու են բացառապես ուկրաինացիները:

Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ ինքը չի կառչում իշխանությունից և պատրաստ է գնալ ընտրությունների, երբ այդ թվում՝ գործընկերների օգնությամբ երաշխավորվի երկրի անվտանգությունը: Զելենսկին տեղեկացրել է, որ այժմ աշխատում են ընտրությունների անցկացման հնարավոր տարբերակների ուղղությամբ: Նա նշել է, որ կարող են դժվարություններ լինել արտասահմանում գտնվող ուկրաինացիների հետ կապված, սակայն փորձում են լուծել այդ խնդիրը: Բարդ է նաև օկուպացված տարածքների բնակիչների հարցը:

«Հարկավոր է նաև ապահովել, որ իրենց ընտրելու իրավունքից կարողանան օգտվել հատկապես առաջնագծի զինվորականները», – եզրափակել է Զելենսկին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ