Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ երկրները սրբորեն հարգում են ուս ուսի տված, նացիստական զավթիչների դեմ խիզախորեն կռված և  թիկունքում անձնուրաց աշխատած  հայրերի ու պապերի փառավոր սխրագործությունների և մեծ զոհաբերությունների հիշատակը:

«Մեր սուրբ պարտքն է զգույշ պահպանել հաղթողների սերնդի ժառանգությունը: Հետևաբար, շատ կարևոր է անզիջում կերպով ճնշել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների ոճրագործությունները սպիտակեցնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ»,- նշել է Պուտինը։

Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և ներքին ճակատի աշխատակիցներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, բարեկեցություն և երկարակեցություն, ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Related posts

Փողոցներ, թափառող շներ ու տոնական միլիոններ․ Գյումրու ավագանու օրակարգը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն