Պուտինը կընդունի Թուրքիա այցելելու՝ Էրդողանի առաջարկը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը, հենց թույլ տան համաճարակաբանական իրավիճակն ու նախագահների զբաղվածությունը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։

«Այո՛, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահներ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ որոշակի դադար է ստեղծվել միջկառավարական հանձնաժողովի նիստերի և գագաթնաժողովի անցկացման գործում: Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է հյուրընկալել այդ միջոցառումները Թուրքիայում:

Related posts

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ Նիկոլ Փաշինյան

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները