Պուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական նոր ժամկետի համար:

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին, նա այս մասին ասել է Կրեմլում հատուկ ռազմական գործողության մասնակիցներից հետ հանդիպման ժամանակ:

Այս մասին պատմել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս Արտյոմ Ժոգան, որի խոսքով՝ ռուսաստանցի մարտիկները արարողության ժամանակ Պուտինին խնդրել են առաջադրվել:

«Ռազմաճակատում բոլորը անհանգստանում էին և մտածում, թե Պուտինը կառաջադրվի՞: Մենք շատ ուրախ ենք, որ նախագահը լսեց առաջադրման մեր խնդրանքը, ողջ Ռուսաստանը նրան աջակցում է», – ասել է Ժոգան:

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, մեկնաբանելով Պուտինի՝ ընտրությունների գնալու որոշումը, ասել է.«Մեր նախագահը երբեք չի խուսափել պատասխանատու որոշումներից, և այսօր նա հաստատեց դա։ Ես ինձ համարում եմ Պուտինի թիմի անդամ և, իհարկե, պաշտպանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի այս որոշումը»։

Related posts

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Երգում է Գագիկ Սուրենյանը

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ