Պոմպեոն Մնացականյանի և Բայրամովի հետ առանձին քննարկումներ կանցկացնի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Ամերիկայի արտաքին գործերի գերատեսչությունը՝ տեղական ժամանակով ժամը 09.30-ին (Երևանի ժամանակով 17.30-ին) Վաշինգտոնում նախատեսվում է Պոմպեոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ ժամը 10.30-ին (Երևանի ժամանակով 18.30-ին)`իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ ցանկանում է Անդրկովկասի երկու հանրապետությունների նախարարներից տեղեկություն լսել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին և փորձել գտնել լարվածության ապաէսկալացման ուղիներ:

Արդեն սկսվել է Հայաստանի արտգործնախարարի այցը Միացյալ Նահանգներ: Մնացականյանը հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ:

Related posts

Չինաստանը գաղտնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ է մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ

«Ցայգ»-ը հավակնում է Շիրակի մարզի նոր ռադիոհաճախականությանը․ ո՞ւմ կընտրի հանձնաժողովը

Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները