Պիտի ուղիղ ասեմ, որ այս պահին մենք չունենք որոշում. Փաշինյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Մենք պատշաճ ժամանակներում կկայացնենք որոշումներ: Պիտի ուղիղ ասեմ, որ այս պահին մենք չունենք որոշում: Այդ մասին օգոստոսի 31-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանը մասնակցելո՞ւ է COP29-ին, և այնտեղ ստորագրվելո՞ւ է որևէ փաստաթուղթ:

«Իհարկե, ընդհանուր իրադրությունը, պրոցեսները, մթնոլորտը այդ որոշման վրա չեն կարող չազդել: Եթե հիմա տեսականորեն խոսենք, տեսական որևէ որոշում բացառել չի կարելի… Նայած թե այդ՝ արդեն իսկ ամենավերջին հնարավոր ժամկետում երբ պետք է մենք որոշում կայացնենք, ինչ իրադրություն կլինի, և իրադրության գնահատմամբ՝ մենք կկայացնենք որոշում»,- ասաց նա:

Related posts

Հիսուս Քրիստոսի արձանը՝ Ձիթհանքովում

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին