Պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հզր 837 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը

Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել

Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով պետական շահերի հայց է ներկայացրել դատարան