Պետական գրաքննություն. Ադրբեջանը նոր՝ չափազանց խիստ պահանջներ է սահմանել տպագիր և առցանց լրատվամիջոցների համար

Ադրբեջանում նոր պահանջներ են սահմանվում լրատվական գործակալությունների համար։

Այն արտացոլվում է նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված «ԶԼՄ-ների մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։

Լրատվական գործակալությունը պետք է ունենա առնվազն 20 պայմանագիր լրատվամիջոցների հետ՝ տեղեկատվության տրամադրման (ստացման) վերաբերյալ, ունենա հավատարմագրված լրագրողներ առնվազն 5 արտասահմանյան երկրներում, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա 20 օրվա ընթացքում օրական հրապարակվող զանգվածային տեղեկատվության ընդհանուր ծավալի առնվազն 80%-ը պետք է համապատասխանի այս օրենքի 60.5 հոդվածով սահմանված պահանջներին։

Ստացվում է՝ Ադրբեջանը պետական մակարդակով գրաքննություն է սահմանում տեղում մամուլի աշխատանքի համար՝ ամբողջությամբ պետականացնելով լրատվական դաշտը: Այս պայմաններում ազատ մամուլի մասին խոսք անգամ չի կարող լինել:

Բացի այդ, Ադրբեջանում խստացվում են տպագիր և առցանց նոր լրատվամիջոցների ստեղծման պահանջները։

Այս մասին ևս պարզ է դառնում Ալիևի կողմից հաստատված «ԶԼՄ-ների մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։

Նոր փոփոխություններով նաև սահմանվել է, որ եթե տպագիր լրատվամիջոցը իր գործունեությունն իրականացնում է առանց լրատվամիջոցների պետական գրանցամատյանում գրանցվելու, ապա արգելվում է դրա արտադրանքի հրատարակումը կամ տարածումը կա՛մ հենց այդ կազմակերպության, կա՛մ հրատարակչության (հրատարակչի) կամ մեկ այլ տարածողի կողմից։

Նախկինում գործող օրենսդրության համաձայն՝ տպագիր արտադրանքի տարածման կասեցումը, դրա շրջանառության կամ շրջանառության մի մասի բռնագրավումը թույլատրվում էր միայն դատարանի որոշմամբ։ Այժմ դա հնարավոր էցանկացած պահի

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում