Պեսկով. Տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել

Կրեմլն ուշադրությամբ է հետևել ընտրությունների վերաբերյալ Հայաստանից ստացված տեղեկատվությանը:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից ստացված տեղեկատվությանը, մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ այս ընտրությունները կայացած են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրության կապակցությամբ:

«Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, գործընկերը և, իհարկե, կցանկանայինք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք առկա են ներկայումս երկրում և դուրս գալ կայուն զարգացման ուղու վրա, այդ թվում` եռակողմ պայմանավորվածություններն իրականացնելու միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ», – ասել է Պեսկովը:

Related posts

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ

Կանխվել է սպանություն․ կասկածվողը տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն է

ԱԲ գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները. ՊԵԿ նախագահը՝ պանելային քննարկմանը