Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի հրամանագիրը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Անկարայի ներքին գործն է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու նախաձեռնության մասին հաղորդագրությունները:

«Դա Թուրքիայի ներքին խնդիրն է», – այս մասին Aysor.am-ի հաղորդմամբ, երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում կլինի դիտարկման կենտրոն, և «այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ»:

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է»:

Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հաղորդել էր, որ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել Թուրքիայի զորքերն Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրի նախագիծ:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան