Պենտագոնի ղեկավարը հույս է հայտնել, որ Թեհրանը կընտրի դիվանագիտության ուղին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Fox News հեռուստաալիքին հայտնել է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Թեհրանի կընտրի բանակցությունների ճանապարհը Մերձավոր Արևելքում էսկալացիայի կարգավորման համար:

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը զգոն է և պատրաստ է վճռական պատասխան գործողությունների, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ներկայացնում է խաղաղության հնարավորությունները:

«Իրանը գիտի այդ մասին: Նրանք գիտեն, որ կարող են վերադառնալ բանակցություններին»,- ընդգծել է Հեգսեթը։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Թեհրանը ինքնուրույն է որոշումներ կայացնում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանը կընտրի երկխոսության տարբերակը։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ