ՊԵԿ-ը 2026 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք

Շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

ՊԵԿ-ը ներկայացրել է 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք, տուգանքի չափը կազմել է 104.1 մլն դրամ

վարձու աշխատողի չձևակերպման 73 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 265, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 66.3 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով 24 դեպք, տուգանքի չափը կազմել է 9.8 մլն դրամ։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Related posts

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել, արձանագրվել են նաև կամավոր հանձնման դեպքեր