ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Մասնավորապես, 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Իսկ 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։

Խոշոր  հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկերն՝ այստեղ։

Related posts

Չեմ տեսնում Թուրիքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը. Ալեն Սիմոնյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրս գալու մասին

Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտ ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. ԱԽ քարտուղար

Օգոստոսի համար առաջարկում ենք մեր արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ. Պապոյան