ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր Է ճանաչվել:

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով:

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու մասին:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հայտարարված ռազմական դրության պայմաններում, անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։

Related posts

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը

Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ