Պարզվում են Ջերմուկում 3 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում Ջերմուկ համայնքի Կեչուտ թաղամասի «Արխաշան» կոչվող հանդամասի դաշտամիջյան հատվածում 3 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչը, իր վարած «Ուազ 469» մակնիշի ավտոմեքենայով, նշված ճանապարհով դեպի Ջերմուկ քաղաք երթևեկելիս շեղվել է ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է, վարորդն ու մեկ այլ ուղևոր մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ ավտոմեքենայի մյուս երեք ուղևորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, ինչպես նաև հիշյալ ավտոմեքենայի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Related posts

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ

Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները