Պարեկները հետապնդել, ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել տերմինալը վնասած տղամարդկանց

Փետրվարի 8-ին` ժամը 6:15-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի հասցեներից մեկում տեղադրված տերմինալը կտրում են: Միաժամանակ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված տերմինալի ազդանշանը միացել է:
«Սվաճյան փողոց մեկնած Երևան քաղաքի պարեկները նշված վայրում նկատել են երկու քաղաքացու, որոնք տեսնելով պարեկներին՝ դիմել են փախուստի, իսկ կրպակի դռները բաց էին, տերմինալը՝ վնասված: Պարեկները հետապնդել են փախուստի դիմած անձանց, ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Պարզվել է, որ փախուստի ընթացքում նրանք նետել են անկյունահղկիչ:
Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա և 32-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Related posts

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում

Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ