Պարի միջազգային օրվան ընդառաջ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի բեմին Հայաստանի ազգային պարարվեստի միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պարատուն 2026» մեծ փառատոնը՝ նվիրված հայ պարարվեստի ականավոր գործիչ, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Կառլեն Մադոյանի ծննդյան 95-ամյակին։