Պատրաստ եմ ընդդիմության հետ քաղաքակիրթ ձևով խոսել, սակայն իրենց ցանկությունը չկա. ՀՀ նախագահ

Բաց եմ ցանկացած խոսակցության համար, եթե կարիք ունենք իրար լսելու։ Բայց մի պայման ունեմ, եթե դա լինում է քաղաքակիրթ ձևով, նորմալ բառապաշարով, հայերեն, հռետորաբանությունը պետք է լինի համապատասխան։ Չեմ փորձելու ոչ մեկին դաստիարակել, արդեն այդ տարիքին չենք։

Այս մասին «Առաջին ալիքի» եթերում`Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին հարցին։

«Քաղաքականության մեջ գրված ու չգրված կանոններ կան` բարոյական դաշտում գտնվող։ Հիմա էլ պատրաստ եմ խոսակցության, սակայն առաջին օրվանից խորհրդարանական ընդդիմությունը երկխոսությունից հրաժարվել էր, մինչև հիմա էլ այդ իրավիճակն է։ Պատրաստ եմ հրավիրել, լսել իրենց տեսակետները, իրենց ցանկությունը չկա։ Բառապաշարը, որը կա, կիրառվում է փողոցում մեկուկես ամիս, իմ համար անընդունելի է»։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները