Պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը. ՀՀ վարչապետն ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Կատարի Պետության հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ Ձեր երկիրը համարելով արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը:

Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցումներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը:

Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի հյուրընկալելու Ձեզ Հայաստանում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Կատարի Պետության բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, կայունություն և բարեկեցություն»:

Related posts

Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին