Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն

«Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մեր անդամ պետությունների հետ համատեղ մենք տրամադրել ենք մոտ 108 միլիարդ եվրոյի աջակցություն։ Ուկրաինան հաղթելու է գոյատևման համար մղվող այս պատերազմում»,- նշել է պաշտոնյան:

Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ լինի։

Related posts

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը