Պատերազմած ու 20 տարին չբոլորած Պաշի տորթի մոմերը վառվեցին առանց նրա

Տորթի մոմերն այս անգամ փչեց կրտսեր Պավելը՝ Պավել Մանուկյանի փոխարեն: Առաջատար տնտեսագե՞տ կդառնար Պավելը, թե՞ մեծ հռչակ ունեցող ֆուտբոլիստ, ծնողները երկմտում են, վստահ են միայն, ազնիվ ու պարտաճանաչ տղան հայրենքի համար կյանքը չխնայելու պես նաեւ փառքով կապրեր հենց այդ նույն հայրենիքի համար: Հիմա Պավել Հարությունի Մանուկյանի՝ բոլորի սիրելի Պաշի նկարն հարազատ թաղամասում է, մշտապես բոլորի աչքի առջեւ, որպես պայքարի ու հայ զինվորականին վայել արժանապատվության իսկական ու հավերժ խորհրդանիշ:

Related posts

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ

Աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ՝ Ախուրյանում

Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան