Պաշտպանության նախարարն ընդունել է “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրենին

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:
Շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Related posts

Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում

Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

6,6 մլն դրամ կհատկացվի հեղեղումների պատճառով գյուղատնտեսության ոլորտում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին՝ ստացած վնասի համար