Պաշտպանության նախարարը՝ հարավային ուղղության զորամասերում

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր:

Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:

Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:

Related posts

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ