Պաշտոնապես ե՞րբ կմեկնարկի Radisson Hotel and Spa Gyumri-ն իր գործուենությունը

Radisson Hotel and Spa Gyumri նախագիծը զգալի առաջընթաց է գրանցել՝ Radisson Group-ի և Alekpol Projects Management ընկերության միջև  դեռ 4 ամիս առաջ համագործակցության հուշագրի  ստորագրումից հետո: Նոր բրենդավորված Radisson Hotel and Spa Gyumri, նախկինում Shiraz Plaza-ն և Alexandra Spa-ն, նպատակ ունեն բարձրացնել քաղաքի հյուրընկալության ոլորտը՝  ներմուծելով համաշխարհային մակարդակի ծառայություններ: Օրերս Հայաստանում էր  Radisson Hotel Group-ում Արևելյան Եվրոպայի բիզնեսի զարգացման փոխնախագահ Դեյվիդ Ջենքինսը: Առաջին անգամ այցելելով Գյումրի՝ փոխնախագահը մեծ ոգևորությամբ գոհունակություն  հայտնեց քաղաքի ներուժի և տեղական զբոսաշրջության զարգացման գործում Radisson-ի  դերի վերաբերյալ, նաև դրական գնահատեց  աշխատանքների տեմպերը։

Related posts

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր

«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո

Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները