Պաշտոնաթող վարչապետը կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հարցի զեկուցող ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ փոփոխություններով դրույթ է սահմանվելու, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

Նա տղեկացրեց, որ օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել պաշտոնաթող վարչապետը։

Նշենք, որ գործող օրենքով՝ հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ