Պայթյուն և հրդեհ Բաքվում

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ թեժ գծին ահազանգ է ստացվել հրդեհով զուգորդված պայթյունի մասին, որը տեղի է ունեցել Բաքվում՝ Ջաֆար Ջաբարլիի «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի տարածքում։
Ահազանգի հետքերով դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր։ Նախնական տվյալով՝ պայթյունի պատճառ է դարձել նկարահանումների համար նախատեսված հրագործական արտադրանքը:
Հրշեջ ծառայությունը հայտնել է հրդեհի տեղայնացման մասին: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Ադրբեջանի ՆԳՆ-ից ավելի ուշ հայտնել են, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։
Նախապես տեղեկություններ էին տարածվել, թե պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի ՊՆ «Ալով» գործարանում։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ