Պայթյուն Արին Բերդի փողոցում․ 18-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է փլատակներում

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները փլատակներում հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ