Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին. կան զոհեր

ԱՄՆ-Կանադա սահմանին տեղակայված, Նիագարայի ջրվեժի վրայով անցնող կամրջի վրա պայթյուն է գրանցվել: ABC News-ը հայտնում է, որ կամուրջը երկու ուղղությամբ փակվել է անցակետում ավտոմեքենայի հետ կապված միջադեպից հետո:

«Նիագարայի ջրվեժի վրա տեղակայված կամուրջը երկու կողմից փակ է` կապված միջադեպի հետ, որը կապ ունի ԱՄՆ ուղևորվող տրանսպորտային միջոցի հետ: Ինչ-որ տեսակի պայթյուն է տեղի ունեցել: Տեղում մեծ թվով իրավապահներ են աշխատում»,- հաղորդվում է տեղի ունեցածի մասին:

Տեղեկություններ կան, որ մեքենայում գտնվող ուղևորները զոհվել են, իսկ սահմանապահը վիրավորվել: Դեպքի վայրից մարդիկ տարհանվել են:

Իրավապահները պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերել: Վերջիններիս խոսքով` ավտոմեքենան մեծ արագությամբ սլացել է, բախվել անցակետի շենքին, որից հետո էլ հրդեհվել ու պայթել է:

Related posts

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին