Պայթյունի ահազանգ՝ ԲԴԽ շենքի դիմաց. 1 անձ հոսպիտալացվել է. ՆԳ նախարարի մամուլի քարտուղար

Հունվարի 27-ին ահազանգ է ստացվել ՆԳՆ-ում, որ Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Կորյունի փողոցում վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է գազի բալոնը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, 1 անձ հոսպիտալացվել է»,- ասաց նա:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև