Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի 12-ին կայցելի Ռուսաստան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի փոխել ծրագրերը և օգոստոսի 12-ին կայցելի Ռուսաստան:

Այդ մասին հայտնել են Պաղեստինի դեսպանությունից՝ մեկնաբանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից և պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո նախագահի ժամանակացույցի հնարավոր փոփոխությունը:

Ռուսական ТАСС գործակալությունը հայտնել է, որ Պաղեստինի նախագահի այցը կտևի երկու օր, սպասվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Related posts

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած

Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ

1 ամսական աղջնակ է մահացել