Պաղեստինի ղեկավարը 18 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա

Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը 18 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա: Լրատվամիջոցները նշում են, որ նա սահմանը հատել է Հորդանանի տարածքով:

Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ Դամասկոսի ժողովրդական պալատում Աբբասի գլխավորած պատվիրակությանն ընդունել են Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարաան և արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանին:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Related posts

Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Էբոլայի դեպքեր՝ Աֆրիկայի երեք երկրում․ Հայաստանի համար ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ