Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է բռնկվել. կան տասնյակ վիրավորներ

Չինաստանի Չունցին քաղաքի «Ցզյանբեյ» միջազգային օդանավակայանում (Հարավ-արևմտյան Չինաստան) մարդատար ինքնաթիռում բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ: Այս մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օդանավում գտնվող բոլոր 113 ուղևորները և անձնակազմի ինը անդամներն ապահով տարհանվել են: Նրանցից ավելի քան 40 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել», – ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:09-ի սահմանում: Թռիչքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք