Չինաստանը 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 26%-ով ավելացրել է Ռուսաստանից նավթի ներմուծումը՝ հասցնելով այն 40,83 միլիոն տոննայի։ Այդ մասին վկայում են Չինաստանի գլխավոր մաքսային վարչությունի տվյալները։
Այսպիսով, Ռուսաստանը շարունակում է մնալ Չինաստանի խոշորագույն նավթամատակարարը։
Դրամական արտահայտությամբ ռուսական նավթի մատակարարումները աճել են 21,5%-ով և կազմել 20,94 միլիարդ դոլար։
Միաժամանակ Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծումը ֆիզիկական ծավալով աճել է 16%-ով՝ հասնելով 2,02 միլիոն տոննայի։ Սակայն դրամական արտահայտությամբ մատակարարումները նվազել են 4,6%-ով և կազմել 992,77 միլիոն դոլար։
LNG մատակարարումների ծավալով Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը Չինաստանի ներմուծողների շարքում։
Բացի այդ, ռուսական խողովակաշարային գազի մատակարարումները դեպի Չինաստան ապրիլին արժեքային արտահայտությամբ աճել են 1,8%-ով՝ մարտի համեմատ, և կազմել 703,9 միլիոն դոլար։
Այս ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Թուրքմենստանին, որի խողովակաշարային գազի արտահանումը դեպի Չինաստան կազմել է 708 միլիոն դոլար։
Չինաստանի մաքսային ծառայությունը վերջին տարիներին չի հրապարակում ներմուծվող խողովակաշարային գազի ֆիզիկական ծավալների տվյալները։