Չեմ ցանկանում ստանձնել Թրամփի վարչակազմի բոլոր գործողությունների պատասխանատվությունը. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լքելու որոշումից հետո առաջին մեկնաբանությունն է արել։ Նա ասել է, որ ինքը Սպիտակ տան հետ տեսակետների տարաձայնություններ ունի և լիովին համաձայն չէ նրանց որոշ գործողություններին: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը։

Մասկը նշել է, որ «կան բաներ, որոնց հետ նա լիովին համաձայն չէ», բայց իր համար դժվար է դրանց մասին խոսել։ «Ես փակուղում եմ հայտնվել, երբ մի կողմից չեմ ուզում դեմ լինել Դոնալդ Թրամփի վարչակազմին, բայց չեմ էլ ուզում պատասխանատվություն կրել այդ վարչակազմի բոլոր գործողությունների համար»,- հավելել է ամերիկացի միլիարդատերը։

Ավելի վաղ նա դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ի ծախսերի մասին ծավալուն օրինագծից, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Թրամփի պնդմամբ։ Մասկի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի աջակցությունը ստացած «մեծ, գեղեցիկ օրինագիծը» հակասում է DOGE-ի նպատակներին։

«Ես հիասթափվեցի՝ տեսնելով, որ ծախսերի հսկայական օրինագիծը, անկեղծ ասած, մեծացնում է պակասուրդը, այլ ոչ թե այն նվազեցնում և խաթարում է DOGE-ի թիմի աշխատանքը»,- խոստովանել է միլիարդատերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած Մասկը հեռանում է Սպիտակ տնից, նա կշարունակի կատարել նախագահի ոչ պաշտոնական խորհրդականի պարտականությունները և ապագայում կարող է ներկա լինել վարչակազմի հանդիպումներին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ