Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը

Դեսպան Մարիամ Գևորգյանը Պունտա դել Էստե քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռիչարդ Վիլդեր Անանիկյան Բակերջյանին է հանձնել վերջինիս նշանակման հավաստագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նորանշանակ հյուպատոսը ներկայացրել է այդ պաշտոնում իր առաջիկա անելիքները, ընդգծել երկու երկրների միջև գործարար, մշակութային և զբոսաշրջային կապերի զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը