Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

Կառավարությունը որոշել է Երևանի հ. 8 և հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի արհեստի պետական քոլեջ: Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է շուրջ 349 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Համար 9 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է շուրջ 248 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Երևանի հ. 8 ուսումնարանի մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է 2025 թ.: Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար: Որոշման ընդունման արդյունքում՝ կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ