Ունենք 19 վիրավոր, 2 զոհ, վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում. Արցախի առողջապահության նախարար

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

 

Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան:

 

Վիրավորումները, ըստ նախարար, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք:

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է