Ուկրաինացի խորհրդարանականները հյուրընկալվել են Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի և Դարյա Վոլոդինայի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը և պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարևորությունը` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, երկկողմ շփումները:

Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ հայ-ուկրաինական բարեկամական խմբի վերջնական ձևավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան և կամրապնդվեն:

Անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարներին: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ և անհրաժեշտ է համարել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները բարձր են գնահատել Ուկրաինայում հայերի միության և հայ համայնքի դերակատարությունը:

Համատեղ համագործակցության օրակարգի առաջմղման հարցում կարևոր է համարվել կոնկրետ գործնական քայլերի իրականացումը:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին