Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի քանի նավթավերամշակման գործարանների: Վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզի Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին: Խոշոր հրդեհ է բռնկվել: Բնակիչները հայտնել են քաղաքի արևելյան և հյուսիսային շրջաններում պայթյունների մասին:

Ավելի ուշ անօդաչու թռչող սարքով ևս մեկ հարված է հասցվել Սամարայի շրջանի Սիզրանի նավթավերամշակման գործարանին:

ԱԹՍ-ի թիրախ է դարձել նաև Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի նավթաբազան, այնտեղ բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել են ավելի քան 200 հրշեջ և տասնյակ միավոր հատուկ տեխնիկա:

Լենինգրադի մարզում էլ հարձակման է ենթարկվել Բալթյան Վիսոցկ նավահանգիստը, որտեղ գտնվում է «Լուկօյլ» ընկերության տերմինալը, որտեղից արտահանվում է նավթամթերք։

Ռուսաստանն էլ 219 դրոն է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել կամ խոցել է դրանցից 190-ը: Արձանագրվել են հարվածներ երկրում 17 օբյեկտի, ևս 9 վայրում ընկել են խոցված սարքերի բեկորները։

Related posts

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը