Ուկրաինան ադրբեջանական գազ կստանա

Հուլիսի 28-ին ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությունների խումբը հայտարարել է SOCAR խմբի մաս կազմող SOCAR Energy Ukraine-ի հետ ադրբեջանական բնական գազի գնման վերաբերյալ առաջին համաձայնագրի ստորագրման մասին։

Մատակարարման երթուղին Անդրբալկանյան գազատարն է՝ Բուլղարիա -Ռումինիա – Ուկրաինա հատվածը։

Ըստ տեղեկությունների՝ գազն արդեն մատակարարվել է Ուկրաինայի տարածք և, ամենայն հավանականությամբ, մղվում է ստորգետնյա գազապահեստարան։ Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ չեն նշվում ադրբեջանական գազի ծավալը և գինը։

Ավելի վաղ Նորվեգիայի կառավարությունն Ուկրաինային տրամադրել էր 140 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ գազի խնդիրը լուծելու համար։ Կար նաև վարկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։

Ուկրաինան գազ է ստանում նաև Լեհաստանից, կա 440 միլիոն խորանարդ մետրի պայմանագիր: Բացի այդ, տեղի է ունեցել ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարում՝ հունական տերմինալի, այնուհետև եվրոպական փոխկապակցման համակարգի միջոցով:

Գալիք ձմռանը դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 8-9 միլիարդ խորանարդ մետր գազ, որի երկու երրորդը կստացվի տարբեր աղբյուրներից գազի ներմուծմամբ։

Related posts

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

Ե՞րբ դատարանը կքննի Մարտուն Գրիգորյանի կալանավորման հարցը