Ուկրաինայի կառավարությունը արտաքսված ուկրաինացիների համար կտրամադրի հատուկ հավաստագիր

Ուկրաինայի կառավարությունը կտրամադրի հատուկ հավաստագիր, որով Ռուսաստան արտաքսված ուկրաինացիների համար ավելի հեշտ կլինի վերադառնալ հայրենիք։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը: «Ուկրաինացիները, որոնց արտաքսել են Ռուսաստան, կկարողանան ավելի հեշտ վերադառնալ հայրենիք։ Կառավարությունը նրանց կտրամադրի փաստաթուղթ-հավաստագիր ՝ Ուկրաինա վերադառնալու համար։ Այդ փաստաթուղթը կկարողանան ստանալ արտաքսված մարդկանց ընտանիքների անդամները պետական միգրացիոն ծառայությունում», – նշել է Շմիգալը:

Ըստ նրա՝ հավաստագրի ձևակերպումը կլինի անվճար և կիրականացվի հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի օգնենք յուրաքանչյուր ուկրաինացու տուն վերադառնալ», – հավելել է վարչապետը։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները