Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի քիմարտադրանքի գործարանի ուղղությամբ 8 ական է արձակել. ԶԼՄ

Ուկրաինայի ուժայինները կրկին կրակ են բացել Դոնբասում. գնդակոծության տակ է ընկել քիմիական գործարանը, հայտարարել Է  հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը։

«Այսպես, Դոնեցկի քիմիական արտադրանքի պետական գործարանի վրա Ուկրաինայի ԶՈՒ-ն 8 ական է արձակել, Սպարտակ ավանի վրա՝ 12։ Բոլոր ականները 120 միլիմետր տրամաչափով են, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունում, կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ ՝ արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:

 

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը