Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառումը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեխնիկական վրիպա՞կ

Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:

«Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է։ Հուսով եմ, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա»,- գրել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը հրապարակել էր Արցախի Հանրապետության Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված գրառում: Գերագույն Ռադան նախ հրապարակել էր «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքի չճշտված տեղեկությունը, թե, իբր, «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում` օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից», այնուհետև վերաշարադրել այդ հրապարակումը: Բացի այդ, Գերագույն Ռադան օգտագործել էր էմոջի` դրանով իսկ, կարծես, ողջունելով Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտումները:

Ավելի ուշ, Գերագույն Ռադան այդ գրառումը հեռացրել է:

Related posts

Նոր Երզնկա-Աշտարակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին